Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում գործում են կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից, ինչի մասին մի քանի օր առաջ ակնարկեց նաև ՌԴ ԱԳՆ-ն:
Երեկ հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով հեռարձակվել է նյութ, որով տեղեկացվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախապատրաստված օրենսդրական փաթեթի մասին, համաձայն որի նախատեսվում է մասնավորապես ԱԱԾ կազմից հանել քննչական դեպարտամենտը, ԱԱԾ-ն զրկել նախաքննություն իրականացնելու իրավասությունից:
Ուկրաինայի կենսալաբորատորիաները հո հենց այնպես չե՞ն ստեղծվել, հենց այնպես չե՞ն գործել… Ուկրաինան Պենտագոնի համար դարձել է անմարդկային փորձերի լաբորատորիա: Ահա թե ինչի են ծառայել ԱՄՆ-ին ենթարկվող, նրա կողմից կառավարվող Ուկրաինայի կենսալաբորատորիաները:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը երեկ, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, հայտարարել է Ուկրաինայում «конкретной» հատուկ գործողության մեկնարկի մասին և ուկրաինացի զինվորականներին առաջարկել է հանձնվել դաշնային զորքերին։
Ռազմարդյունաբերական կոմպլեքսների ֆիրմաները կողքից և, բնականաբար անմիջական, նայում են աշխարհի բոլոր հակամարտություններին, հիանում, հրճվում, ձեռքերը շփում, փողերը, եկամուտները հաշվում, նոր մահաբեր և հզոր զինատեսակներ արտադրում:
Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով հրավեր է ուղարկել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդին` Ուկրաինայի կենսալաբորատորիաների առնչությամբ նրանից պարզաբանումներ ստանալու համար:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը` Պենտագոնը, ոչ միայն ֆինանսավորել է Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաներում Միացյալ Նահանգների ռազմակենսաբանական գաղտնի ծրագրերի իրականացումը, այլև, ինչպես օրերս հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարարությունը, մասնակցել Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծմանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, որն ավելի վաղ տեղեկատվություն էր հրապարակել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի որդու հիմնադրամի կողմից ՈՒկրաինայում ռազմակենսաբանական գաղտնի ծրագրերի իրականացմամբ զբաղված կենսալաբորատորիաների ֆինանսավորման վերաբերյալ, երեկ հրապարակել է նաև անձամբ Հանթեր Բայդենի, Պենտագոնի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության աշխատակիցների և ՈՒկրաինայում նշված գործակալության պատվերները կատարած (գուցե հիմա էլ կատարող) կենսալաբորատորիաների պատասխանատուների նամակագրությունը։ Խոսքն արդեն իրեղեն ապացույցների մասին է:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...